• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների ուշադրությանը

06 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի տարածման բացասական հետևանքները կրճատելու նպատակով Հունաստանի միգրացիայի և ապաստանի  նախարարի հրամանով երկարաձգվում են

1. Համաձայն թիվ 4251/2014  օրենքի և Նախագահի թիվ 106/2007

որոշման տրված բնակության թույլտվությունները, որոնց ժամկետը լրացել է 11.02.2020թ.-11.03.2020թ. ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև այն բնակության թույլտվությունները, որոնց ժամկետը լրանում է 12.03.2020թ.-12.05.2020թ. ընկած ժամականահատվածում, կարող են երկարաձգվել մինչև 5 ամիս ժամկետով, սկսած դրանց ժամկետը ավարտվելու ամսաթվից մինչև 12.10.2020թ., առանց երկարաձգման վերաբերյալ նոր որոշում կայացնելու:

2. Համաձայն 4251/2014 օրենքի 8 և 9 հոդվածների, բնակության թույլտվություն ստանալու համար դիմած քաղաքացիներին տրամադրված տեղեկանքները (“A” կարգի կապույտ տեղեկանքները), որոնց ժամկետը լրացել է մինչև 2020թ. մարտի 12-ը, ինչպես նաև այն տեղեկանքները, որոնց ժամկետը լրանում է 13.03.2020թ,-12.05.2020թ. ընկած ժամանակահատվածում կարող են երկարաձգվել մինչև 12.10.2020թ., առանց համապատասխան հավաստիացնող փաստաթուղթ տրամադրելու:

3. 1-ին և 2-րդ կետերում նշված բնակության թույլտվությունները, լրանալու ժամկետից մինչև դրանց երկարաձգման համար դիմելու ամսաթիվը, համարվում են պաշտոնապես երկարաձգված:

4. Այն քաղաքացիները, որոնք պարտավոր էին 12.03.2020թ.-ից մինչև 10.04.2020թ. ընկած ժամանակահատվածում դիմել առաջին անգամ բնակության թույլտվություն ստանալու համար՝ հիմք ընդունելով իրենց մուտքի վիզան, կարող են դիմում ներկայացնել մինչև 10.05.2020թ.:

 

Հրամանի բնօրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում. http://www.immigration.gov.gr

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: